» » Գագիկ Ծառուկյանին հնարավորություն են տվել, նա դեռ չի հասկացել

Գագիկ Ծառուկյանին հնարավորություն են տվել, նա դեռ չի հասկացել

05 июль 2018, Четверг
904
0

Մարմնական վնասավածքներ ստացած Վյաչեսլավ Հարությունովն ասել է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ բողոք չունի՝ հաստատելով, որ ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ սայթաքել ու վայր է ընկել:

ՀՔԾ-ից Ազատություն ռադիոկայանին հայտնել են, որ եթե անգամ տուժողը բողոք չներկայացնի, գործը չի դադարեցվի, քանի որ գործ է հարուցվել առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով:

Հիշեցնենք, որ Հարությունովն առաջին ցուցմունքում ասել է, որ նախ իրեն հարվածել է Գագիկ Ծառուկյանը, ապա ծեծել է նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:

Գագիկ Ծառուկյանը, ըստ ամենայնի, ամեն ինչ արել է, որ իր վրայից հանի մեղադրանքը: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով, կարելի է ենթադրել, թե ինչպես է արել:

Ակնհայտ է, սակայն, որ Գագիկ Ծառուկյանը չի հասկացել, թե ինչ լավ հնարավորություն է ստացել, որ լուծի ամենակարեւոր խնդիրը:

Հայաստանում մինչեւ արտահերթ ընտրություններ տեղի է ունենում քաղաքական դաշտի վերափոխում, եւ դրանում ակնհայտորեն տեղ չունի Գագիկ Ծառուկյանը:

Նրա կուսակցությունը երբեք չի հայտարարել գաղափարական պլատֆորմի մասին՝ դառնալով Ծառուկյանի գրպանի խաղալիքը, որն էլ ուրիշ մեկի խաղալիքն էր:

Ծառուկյանի կուսակցությունը «վերահսկել է» բնակչության սոցիալապես խոցելի շերտերին՝ զսպելով նրանց դժգոհությունը: Հիմա այդպիսի խնդիր չկա:

Եվ ընդհանրապես, քաղաքական տարածությունում խնդիրները փոխվել են, եւ կուսակցությունները պետք է որոշեն՝ արդյոք նոր Հայաստանում առաքելություն ունեն:

Քաղաքական դերակատարները փորձում են վերափոխվել, նոր խնդիրներ ձեւակերպել, բայց հասկանում են, որ նախկին մեղքերը դժվար թե հնարավոր լինի թաքցնել: Առավել խելամիտները փորձում են «անհետանալ», քանի դեռ ուշ չէ:

Չնայած Հայաստանում հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու ժամանակ Ծառուկյանի «ծառայություններին», նա դժվար թե տեղ ստանա ապագա խորհրդարանում: Նա պետք է հասկանա դա, բաց չթողնի այդ հնարավորությունը, կամավոր ու խաղաղ հեռանա:

Ծեծի գործը լավ հնարավորություն է: Ծառուկյանը կարող է օգտվել դրանից ու հեռանալ: Նա շատ լավ գիտի մյուս գործերը, որոնց մասին բազմիցս գրել են հայկական մամուլում: Այդ գործերով արդարացումն անգամ նման է քաղաքական դատավճռի:

Իսկ այն, որ այդպիսի գործերի մասին չեն մոռացել, վկայում են փաստերը: Երեկ, օրինակ, վերաբացվել է Սաշիկ Սարգսյանի որդու գործը, ով 11 տարի առաջ կրակել է մի քաղաքացու վրա: Երեկ երեկոյան Սաշիկ Սարգսյանին ու նրա որդուն ԱԱԾ են բերման ենթարկել:

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z