» » Հերթը հասավ Ծառուկյանին․ մտել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել

Հերթը հասավ Ծառուկյանին․ մտել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել

06 июль 2018, Пятница
4 830
0

Հերթը հասավ «Ծառուկյան» դաշինքի՞ն. մտել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել


Գագիկ Ծառուկյանը զանգահարել է Օսիպյանին. Ինչ է կատարվել

«Հրապարակ»-ը գրում է.

«Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Ծառուկյանի թիկնապահ Էդոյի՝ Էդուարդ Բաբայանի գործով, որի ձերբակալության 72 ժամը լրացավ հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, քննիչը մոտ 10 ժամ առաջ կալանքի միջնորդությունը տարել էր դատարան։

Նիստը նշանակված էր ժամը 21։00-ին։

Դատելով այն բանից, որ փաստաբանի միջնորդությունը՝ ձերբակալությունը վերացնելու մասին, մերժվել էր, կալանքի որոշում կկայացվի։

«Բայց իրադրությունն աբսուրդային է․ չկան ապացույցներ, չկան բավարար հիմքեր, ընդամենը մեկ անձի մեկ ցուցմունքի վրա ուզում են կալանավորել Բաբայանին։

Սակայն ցուցմունք տվողը հետ է վերցրել իր բողոքը, չկան վկաներ, առերեսում չի կատարվել, ոչինչ չի հաստատում բռնության վարկածը»,- ասաց փաստաբանը։

Դեպքից հետո իրավապահները ժամանել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել գետնին, որոնել են Էդոյին, սակայն նա այնտեղ չի եղել։

Իմանալով այդ մասին՝ Գագիկ Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետին, ասել, որ վաղն առավոտյան Էդոն կլինի «բաժնում»։

Օսիպյանը չի համաձայնել՝ «այսօր և՝ հիմա»։ Բաբայանը ներկայացել է։

Քանի որ նա Ծառուկյանի վաղեմի ընկերն է ու մերձավորը, իշխանությունը որոշել է Ծառուկյանին «զինաթափելու» գործը սկսել Էդոյից՝ օգտագործելով չեմպիոնի հոր ծեծի առիթը։

Դա է պատճառը, որ առերեսում չի կատարվել Բաբայանի ու տուժողի միջև։

Իսկ դեպքի վայրից առգրավված տեսաժապավենի չպահպանված լինելու մասով ուզում են լրացուցիչ մեղադրանք հարուցել․․․

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z