» » Դուք բոլորդ նախանձում եք ինձ, այդ իսկ պատճառով՝ քննադատում․․․

Դուք բոլորդ նախանձում եք ինձ, այդ իսկ պատճառով՝ քննադատում․․․

10 июль 2018, Вторник
5 546
0


Փորձում եմ առանց գնահատական տալու հասկանալ Սեյրան Օհանյանի տիկնոջը:

Ողջ մամուլն աղմկում է նրա ֆոտոսեսիաների մասին, հենց միայն ցուցադրելն աղմկել է, հանրության վերաբերմունքը գիտեք, իսկ նա շարունակում է նույն թափով ընտանեկան լուսանկարներ թողարկել:

Ինչու՞:

Եկեք մի պահ մեզ վերագրենք տիկնոջ դերը ու փորձենք մտածել նրա փոխարեն: Ես դա փորձում եմ անել.

«Ես սիրում եմ գեղեցիկը: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Ու եթե հանրայնացնում եմ այդ գեղեցիկը, դա նշանակում է, որ գեղեցկության սերմերն ուզում եմ տարածել բոլորի մեջ: Ի՞նչ տարօրինակ բան կա դրա մեջ:

Զատիկի օրը «ձու եմ կռվեցնում, ո՞րդ չի կռվեցրել: Իմ օրինակն ուզում եմ վարակիչ լինի, ու բոլորդ ծաղիկներով, փիսիկներով, Զատիկի ձվերով ֆոտոսեսիաներ անցկացնեք:

Դուք բոլորդ նախանձում եք ինձ, այդ իսկ պատճառով՝ քնննադատում: Ես երջանիկ եմ, սիրող ընտանիք ունեմ։

Գեղեցիկով հաղթենք չարին: Սա պայքարի ամենաքնքուշ ձևն է:

Իսկ թե ինչու մամուլի, հանրության արձագանքից հետո չեմ դադարեցնում գեղեցիկ նկարներիս ցուցադրումը, պարզից էլ պարզ է:

Նորի, լավի, գեղեցիկի վրա մի՜շտ էլ հարձակվում են, պետք է ուժեղ լինել առաջ տանել նորը: Ես պարտվել չեմ սիրում, անում եմ այն, ինչ ճիշտ, գեղեցիկ եմ գտնում»:

ՀԳ Հիշեք. դա ես չեմ, այնպես որ գրառումներից առաջ մոռացե՜ք ինձ…

Անձամբ ես փրկության մի ճիշտ ձև եմ գտնում՝ լռության մատնենք տիկնոջ նկարներն ու գրառումները, որ էլ չանի՜…

Միայն լռությամբ ու անտարբերությամբ «սառույցը կհալեցնենք, անպարտելի սառույցը»: Hraparak.am/ Հասմիկ Բաբաջանյան

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z