» » Պուտինի ֆեսբուքյան էջի այս գրառումը հայերիս է վերաբերվում…

Պուտինի ֆեսբուքյան էջի այս գրառումը հայերիս է վերաբերվում…

10 июль 2018, Вторник
1 315
0


Շատերն են հիմա մտածում, թե ում է վերաբերվում Պուտինի ֆեսբուքյան այս գրառումը:

Գուցե Պուտինն այն որպես փաստ է ներկայացրել, առանց պատկերացնելու, որ յուրաքանչյուր հայ՝ կարդալով այս սրտառուչ գրառումը, կասի, որ դա հատուկ է միայն հայ ազգին:

Պուտինյան Մատրենան հայ ժողովրդի ընդհանրական կերպարն է:

Կարդանք թե ինչ է գրում Պուտինը ռուս մի կնոջ՝ Մատրենա Իվանովնայի արարքի մասին.

«Պատերազմի ժամանակ նա վաճառել է այն ամենը, ինչ ուներ՝ տունը, անասուններին, իրերը և եկել է գյուղխորհուրդ մի տոպրակ փողով և այս խոսքերով.

«Այս գումարով ինքնաթիռ գնեք: Իմ տղաները պատերազմում են, պետք է օգնել նրանց»:

ՌԴ նախագահը համոզվել է, որ Արցախյան գոյամարտը հայ ժողովուրդն այդպես է հաղթել: Բոլորս եղել ենք Մատրենա: Քառօրյա պատերազմը ևս դրա վկայությունն է:

Թող Պուտինը համոզված լինի, որ անգամ մեր օլիգարխները, երբ զոհասեղանին դրվի հայրենիի հարցը, եթե կամավոր Մատրենա չդառնան, ժողովրդի ճնշման շնորհիվ Մատրենա կդառնան:

Զոհասեղանին մեր ընդհանուր երկիրն է: Այս կետում բոլորս միասին ենք, մի մարդ Հավաքական Մատրենա:

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z