» » Նման գործարքի հետ երբեք չեմ առնչվել. Ներսես Նազարյանը պարզաբանում է հայ աղջիկների վաճառքի մասին լուրերը

Նման գործարքի հետ երբեք չեմ առնչվել. Ներսես Նազարյանը պարզաբանում է հայ աղջիկների վաճառքի մասին լուրերը

10 июль 2018, Вторник
730
0


Newspress.am-ը գրում է․ Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ  ներկայացվում է, թե ինչպես 15 տարի առաջ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի կողմից ստեղծվել է մի «հանցախումբ»:

Խմբում ներգրավված են եղել ՀՀ ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության աշխատակիցներ. մասնավորապես նշվում են Գլխավոր Դատախազին առնթեր դատախազ Կարեն Կարապետյանի և Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունները:

7 րոպե 38 վայրկան տևողությամբ տեսանյութում խոսվում է այն մասին, թե իբր այս թիմը զբաղվել է հայուհիների և նրանց երեխաների վաճառքով և խարդախությյամբ:

«Ինձ համար այս ամենը շատ ծիծաղելի է. ես նման գործունեության հետ երբեք ոչ մի առիթով ու ոչ մի կերպ չեմ առնչվել, իսկապես ծիծաղելի է: Արդեն որերորդ տարին է հերյուրանք է հնչեցնում մի մարդ, ում թվում է, որ եթե ծածկանունով է հանդես գալիս, մենք չգիտենք, թե ով է ինքը:

Նա հանցագործ է. շատերը չգիտեն, որ այդ մարդուն դատի են տվել իր կատարած խարդախությունների, հանցանքների ու ստորությունների համար»,- NEWSPRESS.am-ի հետ անդրադառնալով տեսանյութին՝ ասաց նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը:

Նա նկատում է, որ տարիներ շարունակ այդ անձը գրում է դատախազության ու ոստիկանության աշխատակիցների վրա՝ մեղադրելով նրանց տարբեր հանցանքներում:

Ըստ Ներսես Նազարյանի, չստանալով այդ մարդկանց կողմից համարժեք արձագանք, այժմ էլ որոշել է իր մասին հերյուրանքեր ու զրպարտանք հնչեցնել:

«Ես Երևանում արդեն 55 տարի եմ ապրում ու շատերն ինձ գիտեն: Տեսանյութում ներկայացված մարդկանցից ոչ մեկի հետ կապ չունեմ ու չեմ ճանաչում այդ նրանց:

Այս հանցագործը փորձում է բոլորին համոզել, որ այն, ինչ ինքն է ներկայացնում ճշմարտություն է, անգամ հայտարարում է, թե ինտերպոլի կադրեր կան… եթե կա նման բան, թող հրապարակի այդ ինտերպոլի կադրերը, ապացուցի, որ նման բան կա,

ինքն էլ ո՛չ թե ծպտյալ ու կեղծանունով ներկայանա, այլ տղամարդու նման կանգնի ու հայտարարի, որ դա ինք է անում, և դրա համար ունի այսինչ -այնինչ հիմքերը… բայց դա անում է մի հանցագործ, որը կապեր ուներ նախկին ռեժմի հետ և ոստիկանությունում հովանվորներ ուներ»,-նշում է Ներսես Նազարյանը:

Նա նկատում է նաև, որ դեռ առաջին անգամ տեսանյութի ի հայտ գալուց հետո, կանչել են իրեն հարցաքննության՝ կապված Կարեն Բաբակեխյանի հետ, սակայն պարզել են, որ Ներսես Նազարյանն այս ամենի հետ ընդհանրապես կապ չունի և ընդհարնապես այդ ամենը ոչ միայն իրականության հետ աղերս չունի, այլև այն ներկայացնողն ինքը հանցագործ է:

Նա անմիջապես կալանավորվել է, բայց ո՛չ թե ներկայացված տեսանյութի, այլ իր իսկ կատարած շատ ուրիշ հանցագործությունների համար:

Ներսես Նազարյանը նշում է, որ այդ մարդը դեռ պետք է երկար կրեր իր պատիժը, սակայն ժամանակից շուտ ազատ է արձակվել ու հիմա փորձում է կայանալ ու ինքնահաստատվել իր անունը կեղտոտ տեսանյութերում շահարկելով՝ մոռանալով սակայն, որ նախկին ռեժիմի իր հովանավորող հանցագործները այլևս չկան:

«Ես գեներալ եմ. հարգում եմ իմ կոչումն ու հպարտանում դրանով: Երդվում եմ իմ պագանոններով, եթե որևէ փաստ բերի այդ անձը՝ փաստաթղթեր, կադրեր, որևէ փաստ ու ցույց տա,

որ իսկապես ես կապ ունեմ Դուբայի, երեխաների, կանանց վաճառքի հետ, կամ եթե իր ցուցադրած կադերի մեջ հեքիաթներ պատմող մարդիկ իսկապես ճանաչում են ինձ, նման մի հատ փաստ լինի, և այդ նա ինքը հանդես գա իր անունով, ոչ թե Գնունի կեղծանվամբ,

այդ ժամանակ մենք կվիճարկենք դատարանում և եթե պետք լինի քննություն կլինի»,-ասում է նախկին ոստիկանապետն ու նկատում, որ մյուս կողմից էլ արդեն ավելի քան 10 տարի այդ քննությունը գնում է ու վաղուց արդեն պարզվել է, որ այդ անձը հանցագործ է ու ոչ ադեկվատ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z