» » Երևանը կին քաղաքապետ կունենա. ով կփոխարինի Տարոն Մարգարյանին

Երևանը կին քաղաքապետ կունենա. ով կփոխարինի Տարոն Մարգարյանին

10 июль 2018, Вторник
281
0


Երևանը կին քաղաքապետ կունենա. ով կփոխարինի Տարոն Մարգարյանին


Երևանն իր պատմության մեջ առաջին անգամ կին ղեկավար կունենա:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ հրաժարական տվեց Երևանի երկարամյա քաղաքապետը․․․

Operativ.am-ը գրում է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Operativ.am-ը, այսօր հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ նրան այդ պաշտոնում կփոխարինի Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը, այսպիսով դառնալով Երևան քաղաքի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը:

Մինչև ավագանու ընտրություններ նշանակելը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Հիշեցնենք, օրեր առաջ Երևանի այլևս նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա հարազատների ունեցվածքի մասին սենսացիոն բացահայտումներ եղան, ինչից դրդրված էլ նա ստիպված եղավ հրաժարական տալու որոշում կայացնել..

Լուսանկարը՝ այստեղ

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z