» » “Վահանագեղձի հանգույցներ”. խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում

“Վահանագեղձի հանգույցներ”. խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում

10 июль 2018, Вторник
3 288
0


Հայաստանի մեծահասակ բնակչության շուրջ 68%-ի մոտ առկա են վահանաձև գեղձի հանգույցներ:Սակայն դա չի նշանակում, որ բոլոր գրանցված դեպքերը վիրահատության ու նույնիսկ ուղղակի բուժման կարիք ունեն: Վահանաձև գեղձի հանգույցների ախտորոշման ու բուժման հետ կապված շատ հարցերի շուրջ մինչև այսօր էլ մասնագիտական առաջատար կենտրոններում քննարկումները շարունակվում են, մոտեցումները վերանայվում են, նոր մեթոդներ են կիրառվում: Շատ կարևոր է այդ ամենին համընթաց քայլելը, ՀՀ-ում առկա նոր մոտեցումները ներդնելն ու կիրառելը, ինչպես և հանրությանը հանրամատչելի ինֆորմացիա տրամադրելը, այնինչ հայերենով նման գրականությունը խիստ սակավ է:

Այս բոլոր բացերի լրացմանը նպաստելու համար Աստղիկ ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար, Բ.Գ.Թ, դոցենտ, էնդոկրին վիրաբուժությանն առնչվող առաջատար միջազգային մի շարք ասոցացիաների անդամ Արմեն Վարժապետյանը գիրք է տպագրել “Վահանաձև գեղձի հանգույցներ” խորագրով: Գրքում մանրամասն անդրադարձ է կատարվել վահանաձև գեղձի կառուցվածքին, ֆունկցիաներին, հանգույցների ախտորոշման ու բուժման խնդիրներին: Գրքում ներկայացված են էնդոկրին վիրաբուժությանն առնչվողհամաշխարհային առանցքային կենտրոնների մշակած սկզբունքները.

“Կարծում եմ շատ դեպքերում միջազգային առաջատար մասնագիտական կազմակերպությունների մոտեցումները մեզ մոտ չեն կիրառվում, հայրենական գրականությունն էլ այս հարցերի շուրջ շատ քիչ է կամ բացակայում է: Հետևաբար այս գիրքը կարծում եմ հետաքրքիր կլինի և փորձառու և երիտասարդ մասնագետների համար, ինչպես նաև պացիենտների համար էլ այն կարող է շատ օգտակար լինել”, – “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականի հետ զրույցում ասաց Արմեն Վարժապետյանը:

Հավելենք, որ գիրքը հաստատվել է ԿԳՆ-ի կողմից որպես ուսումնական ձեռնարկ բժշկական կրթական հաստատությունների բարձր կուրսների ուսանողների, օրդինատորների, ինտերների ու պրակտիկ բժիշկների համար:

Գիրքը ձեռք բերելու համար կարող եք կապվել հեղինակի հետ https://www.facebook.com/dr.varzhapetyan/ էջի միջոցով:

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z