» » Աննախադեպ իրավիճակ Մարտի 1-ի քննության գործում․ Ինչ է կատարվել

Աննախադեպ իրավիճակ Մարտի 1-ի քննության գործում․ Ինչ է կատարվել

10 июль 2018, Вторник
300
0


1in.am-ը գրում է՝

Մարտի 1-ի թեմայով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վկայեց, որ Քոչարյանն իսկապես անհանգստացած է խնդրով:

Գործնականում պաշտոնաթողությունից հետո նա երբեք չի ունեցել հերթապահ կամ պատահական հարցազրույցներ, և դրանք հնչել են այն ժամանակահատվածներում,

երբ Ռոբերտ Քոչարյանը զգացել է դիրքային կամ այլ կորստի վտանգ: Կամ էլ եղել է իր մասին հիշեցնելու անհրաժեշտություն:

Այս դեպքում, իհարկե, հիշեցնելու կարիք չկար, հենց Մարտի 1-ի քննչական խումբն էր հիշել Քոչարյանին, և դրանից էլ նրա մեջ արթնացել էր վտանգի զգացումը՝ արտահայտվելով հարցազրույցով:

Բանն այն է, որ երկրորդ նախագահի հարցազրույցի տողատակերում բավականին թափանցիկ կերպով նշմարվում էր այն, որ եթե խոսքը հանցագործության մասին է, ապա Մարտի 1-ին տեղի ունեցածն իրականում,

այսպես ասած, կոլեկտիվ հանցագործություն է, և դրա, այսպես ասած, պատասխանատուների շրջանակը բավականին լայն է և ներառում է իշխանական ամբողջ բուրգը:

Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն ակնարկում էր, որ թույլ չի տա պատասխանատվությունը բարդել միայն իր վրա, և եթե բանը հասնի դրան, ապա խոշոր հաշվով ինքը պատրաստ է տալ շատ կոնկրետ անուններ:

Ըստ էության դրանով է նաև պայմանավորվում այն, որ նա մանրամասներ է ներկայացնում ՊՆ ղեկավար կազմի, երկրապահների, Մանվել Գրիգորյանի մասին:

Ընդ որում, շատ հետաքրքիր էր այն, որ Քոչարյանը հայտարարում է, թե բանակը որևէ զենք չի կիրառել, և որևէ ընդհարում չի եղել բանակի հետ:

Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ո՞վ է զենք կիրառել: Ոստիկանությո՞ւնը, ներքին զորքե՞րը, թե՞ օլիգարխիան, այն օլիգարխիան, որի անունների ցանկը հրապարակել էր ՀԱԿ-ը մարտիմեկյան հայտնի ցուցակի տեսքով:

Քոչարյանը բոլորին հիշեցնում է, որ եղել են մեկ նավի վրա, ու եթե ինքը սուզվի, ապա իր հետ կքաշի մյուսներին․․․

Շարունակությունը՝ այստեղ

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z