» » Ամենացնցող բացահայտումը

Ամենացնցող բացահայտումը

10 июль 2018, Вторник
14
0


Lragir.am-ը գրում է.

«Դա ներքին փաստաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը,

իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին», ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել այն ժամանակ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, Ռոբերտ Քոչարյանին էլ ծանուցագիր է ուղարկվել հարցաքննության ներկայանալու համար: Քոչարյանի խոսնակը նույնպես հայտարարել էր, որ նա կապ չունի 0038 հրամանի հետ:

Հիշվում է՝ ապրիլյան պատերազմից հետո մի հարցազրույցում Սերժ Սարգսյանը, խոսելով զինադադարից, ասել էր, թե ինքը չգիտեր էլ՝ ինչ են Մոսկվայում պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը:

Քոչարյանն ու Սարգսյանն իրենք իրենց հռչակում էին որպես անփոխարինելի գործիչներ անվտանգության հարցերում:

Նրանք հիմնականում դրանով էին հիմնավորում նախագահելու իրենց «իրավունքը», իսկ Սերժ Սարգսյանի պարագայում էլ՝ իշխանության երկարաձգումը կառավարման կարգի փոփոխության միջոցով: Բացի այդ, նրանց կառավարման էությունը լիակատար վերահսկողությունն էր բոլոր ոլորտներում:

Բայց երբ հարկ էր պատասխանատվություն ստանձնել որպես գերագույն գլխավոր հրամանատարներ, երկուսն էլ «ուրացան» այդ հանգամանքը: Փաստորեն, նրանք հայտարարում են, որ տեղյակ չէին, թե ինչ է անում բանակը:

Խոսքն այս դեպքում մեղավորության մասին չէ, դա իրավական ու իրավապահների տիրույթում է: Խոսքը պատասխանատվության մասին է՝ որպես երկրի ղեկավարներ:

Սա Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք հաստատված իշխող համակարգի բնութագիրն է՝ այդ համակարգն իրեն էր վերցրել բոլոր իրավունքները՝ իրենից գցելով պատասխանատվությունը:

Դա արտահայտվում էր թե ներքին, թե հատկապես արտաքին քաղաքականության մեջ, երբ երկրի բոլոր իրավունքները հանձնվեցին արտաքին «հովանավորին»՝ ներսում ամենաթողության ու անպատասխանատվության «իրավունքի» դիմաց:

Այդ պատճառով, երբ երկրում տեղի էին ունենում խոշոր ցնցումներ, սկանդալներ ու աղետներ, մեղավորներ ու պատասխանատուներ չկային: Դա մորթապաշտ, հակապետական համակարգերի բնորոշ գիծն է:

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z