» » Ռոբերտ Քոչարյանը՝ խուճապի մեջ. վերջին հույսը՝ Պուտինը

Ռոբերտ Քոչարյանը՝ խուճապի մեջ. վերջին հույսը՝ Պուտինը

11 июль 2018, Среда
479
0


1in.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր հրապարակել է ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղված որպես վկա հարցաքննության ներկայանալու ծանուցագրի պատասխան նամակը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան ոչ շուտ, քան 2018 թվականի հուլիսի 25-ը:

«Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին:

Միաժամանակ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր կամ կապի այլ միջոցներով»,- տեղեկացրել է նա:

Լրագրողների հետ զրույցում Սողոմոնյանը նույնիսկ ասել է, թե իրենք առաջարկում են հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրել՝ այն անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար:

Վիկտոր Սողոմոնյանի այս ինքնավստահության տակ իրականում թաքնված է չքողարկվող խուճապ:

Արդեն այն փաստը, որ երկրորդ նախագահի գրասենյակը շտապել է հրապարակել ՀՔԾ-ի ծանուցագրի պատասխանը, հուշում է, որ Քոչարյանը հետախուզման մեջ հայտնվելու իրական վտանգ է զգում և փորձում է մինչև հուլիսի 25-ը ժամանակ շահել՝ իր անելիքները հստակեցնելու համար:

Իհարկե, Սողոմոնյանը կամ որևէ մեկը չեն պատասխանում, թե այդ ի՞նչ անհետաձգելի գործ է Ռոբերտ Քոչարյանին ստիպում մինչև հուլիսի 25-ը չվերադառնալ Հայաստան:

Ըստ ամենայնի և ըստ էության նման անհետաձգելի գործ լինել չի կարող. Ռոբերտ Քոչարյանը պարզապես ժամանակ է շահում, որի ընթացքում թերևս փորձելու է արտաքին ինչ-որ միջամտություններ օգտագործել՝

Նիկոլ Փաշինյանի վրա ազդելու նպատակով: Արժանահավատ է թվում այն վարկածը, որ Հայաստանի երկրորդ նախագահը փորձում է ստանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը, մանավանդ, որ վերջինս կանգնած է հայկական քրեաօլիգարխիայի ձևավորման ակունքներում:

Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել մինչև հուլիսի 25-ը պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր կամ կապի այլ միջոցներով:

Երկրորդ նախագահի այս պատրաստակամությունը շատ նման է Ուկրաինայի նախկին տխրահռչակ նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախադեպին, որը թաքնվելով Ռուսաստանում՝ իր դեմ Ուկրաինայում ընթացող դատավարությանը մասնակցում էր տեսաուղերձի միջոցով:

Քոչարյանը հետևողականորեն գնում է Յանուկովիչի հետքերով՝ ծայրահեղ դեպքում ակնկալելով, որ Պուտինի կողմից գոնե ապաստարան կստանա Ռուսաստանում:

Ի դեպ, այսօր Ռոբերտ Քոչարյանը իր գրասենյակի ղեկավարի շուրթերով փորձել է Մարտի 1-ի պատասխանատվությունը դնել արդեն մեղադրյալի կարգավիճակում հայտնված Միքայել Հարությունյանի վրա:

Խոսելով պաշտպանության նախարարի 2008-ի փետրվարի 23-ի ակնհայտ ապօրինի հրամանի մասին՝ Վիկտոր Սողոմոնյանը լրագրողներին ասել է, թե դա ՊՆ-ի ներքին հրամանն է, և Սահմանադրությունը չի ասում, որ այդ հրամանը պետք է համաձայնեցվեր Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ռոբերտ Քոչարյանի բարոյական անկումն այլևս ակնհայտ է, ինչը ենթադրում է, որ նա պատրաստ է ցանկացած զազրելի արարքի:

Սա ավելի ակտուալ է դարձնում երկրորդ նախագահին բերման ենթարկելու ՀՔԾ որոշումը, ինչն իրավականից զատ՝ ունի խիստ կենսական քաղաքական նշանակություն:

 

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z