» » Սերժ Սարգսյանը ցանկանում է ԱԱԾ ընդունելությունների տունն իրենով անել. Փաշինյանը դեմ է. (ՖՈՏՈ)

Սերժ Սարգսյանը ցանկանում է ԱԱԾ ընդունելությունների տունն իրենով անել. Փաշինյանը դեմ է. (ՖՈՏՈ)

11 июль 2018, Среда
17
0


Armtimes.com-ը գրում է.

Սերժ Սարգսյանի տան հարցը չի լուծվում: Կառավարական ամառանոցում իր 10 տարվա ծառայողական շքեղ առանձնատնից հրաժարվելուց հետո, Սերժ Սարգսյանը ցանկանում է պետությունից մեկ այլ շքեղ շինություն իրենով անել:

ԱԱԾ ընդունելությունների շքեղ տուն, այն ունի 4 հարկ

Ոչ ավել, ոչ պակաս Սերժ Սարգսյանն աչք է դրել Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տան վրա:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Սակայն Աղաջանյանի փոխանցմամբ՝ կառավարությունը չի պատրաստվում բավարարել Սերժ Սարգսյանի այս ցանկությունը:

Ընդունելությունների տան այգում մի հատվածը՝ հսկայական տարածքից

«Քննարկվում էր ԱԱԾ ընդունելությունների տան տարբերակը, որը չընդունվեց մեր կողմից: Վարչապետը չընդունեց այդ տարբերակը եւ առհասարակ նպատակահարմար չգտանք: Նպատակահարմար չգտանք տալ, քանի որ համեմատած նախորդ երկու նախագահներին տրամադրված գույքի, սա շատ մեծ էր»,- ասաց աշխատակազմի ղեկավարը:

Առանձնատան հետնամասը, որտեղ առկա է նաեւ լողավազան

Սրան զուգահեռ էլ կառավարությունն է Սերժ Սարգսյանին առանձնատուն առաջարկել: Սակայն տունը նրա սրտով չի եղել:

«Առաջարկել ենք տուն, որը գտնվում էր ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ, որը մասնավոր էր եւ պետք է գնեինք: Մեր կողմից մի քանի այլ տարբերակներ էլ են առաջարկվել, բայց Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները մեզ տեղեկացրեցին, որ մեր առաջարկած տարբերակներում անվտանգությունն ապահովելն այդ պայմաններում գրեթե հնարավոր չէ: Այդ պատճառով փոքր-ինչ այս գործընթացքը հետաձգվեց»,- պարզաբանեց Էդուարդ Աղաջանյանը:

Պարզվում է, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում որեւէ տարածք չկա, որը կարելի է տալ Սերժ Սարգսյանին: Այս խնդիրն՝ Աղաջանյանի փոխանցմամբ, եւս ուշացման պատճառ է, քանի որ նախկին նախագահներին տրվել են տարածքներ, որոնք եղել են պետգույքի վարչության հաշվեկշռում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z