» » Ինչ է ասել Թրամփը Նիկոլ Փաշինյանին

Ինչ է ասել Թրամփը Նիկոլ Փաշինյանին

12 июль 2018, Четверг
10
0


Lragir.am-ը գրում է.

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին: Լուսանկարից երեւում է, որ նա զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

ՆԱՏՕ-ի վեհաժողովում Թրամփը կշտամբել է դաշինքի անդամ երկրների ղեկավարներին, տեղ-տեղ իրեն բնորոշ ուղղախոսությամբ: Նա ասել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է անդամ երկրներին, բայց նրանք միլիարդների առեւտուր են անում Ռուսաստանի հետ: Թրամփը հատկապես կշտամբել է Գերմանիային, նրան անվանելով Ռուսաստանի պատանդ:

Թրամփը համաշխարհային գործերում լուրջ վերանայումներ է անում: Մասնավորապես, ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ նա հայտարարեց, որ պետք է հաշվի առնել իրողությունները:

Սա նոր մոտեցում է, այն առումով, որ քիչ ինչ «շրջանցում» է խաղի միջազգային կանոնները եւ հաստատված նորմերը:

Այդ նորմերը խոշոր հաշվով հնացել են նոր իրողությունների, կամ արդեն հաստատված իրողությունների պայմաններում:

Դրանք արդեն դառնում են հակամարտությունների, դիմակայությունների պատճառ, քանի որ դրանց շրջանակներում արդեն հնարավոր չէ կարգավորել խնդիրները:

Թրամփի ոճը եւ գործելակերպը միանշանակ չի ընդունվում աշխարհում: Հատկապես այնտեղ, որտեղ վախենում են փոփոխություններից՝ թե ներքին, թե արտաքին:

Հայաստանը երկու անգամ չվախեցավ փոփոխություններից՝ Արցախյան պատերազմ եւ Թավշյա հեղափոխություն, որոնց արժեքն ու նշանակությունը չեն սահմանափակվում զուտ հայկական շրջանակներում: Այդպիսով, Հայաստանը ստեղծեց իրողություններ, որոնք անհնար է անտեսել:

Արցախյան պատերազմը փոխեց տարածաշրջանային անվտանգության տրամաբանությունն ու հիմքը, իսկ Թավշյա հեղափոխությունն իր քաղաքակրթական խորքային նշանակությամբ մեծ դեր է ունենալու վերափոխումների շրջանում:

«Հայկական մոդելը» կարող է դառնալ միջազգային ու ներպետական նոր հարաբերությունների կառուցման հիմք, եթե այն հաջողությամբ իրականացվի Հայաստանում: Աշխարհը հետաքրքրությամբ հետեւում է Հայաստանի իրադարձություններին ու սպասում:

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z