» » Նոր բացահայտում էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի կողմից

Նոր բացահայտում էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի կողմից

12 июль 2018, Четверг
5
0


Նոր բացահայտում էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի կողմից…

էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքի գնումների գործընթացի մասին գրառում է կատարել.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Գնումների գործընթացների մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից:

Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 ՀՀ դրամի կամ օրական 20,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել:

Թե ինչ նպատակով է դա արվել, անհայտ է, սակայն,կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ համայնքային համեստ բյուջեի համար սա անթույլատրելի շռայլություն է և միջոցների անհարկի վատնում:

Առայժմ այսքանը:

Շարունակելի…», -գրել է Դ․Գասպարյանը։

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z