» » Այս բացահայտումը կապշեցնի բոլորին... Ինչ կա եկեղեցու նկուղում. Խայտառակ բացահայտում…

Այս բացահայտումը կապշեցնի բոլորին... Ինչ կա եկեղեցու նկուղում. Խայտառակ բացահայտում…

12 июль 2018, Четверг
4 996
0


Հուլիսի 6-ին լարված իրավիճակ է ստեղծվել Մայր Աթոռում: Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող հայտնի անձինք ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատուն:

Նրանք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը: Միջադեպի ընթացքում տեղի է ունեցել ուշագրավ բացահայտում:

Բողոքողները ասել են, թե վաճառվել է Մայր Աթոռում պահվող եզակի մասունքը՝ Սուրբ Գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Փրկչի կողը:

 

Ըստ տեղեկության, աշխարհում կա Գեղարդի 5 օրինակ, որոնցից օրիգինալը միայն Մայր Աթոռում պահվող Սուրբ Գեղարդն է:

Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ Սրբազանը հայտնել է, որ Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը կտրվել է եւ նվիրվել ռուս քաղաքապետի:

Թե ինչ քաղաքապետի մասին է խոսքը, որ քաղաքապետի, եւ թե ինչու է Մայր Աթոռը, անկասկած ոչ առանց Կաթողիկոսի իմացության, ռուս քաղաքապետին նվիրել այդ թանկարժեք, փաստացի բացառիկ մասունքի թեկուզ մի կտորը, պարզ չէ:

Բայց, փաստորեն, Դիվանատան շուրջ ստեղծված իրավիճակում բացահայտվում է ըստ էության մի խայտառակություն, որն անկախ այն հանգամանից, թե մասունքը չի վաճառվել, այլ մի կտորը նվիրվել է, ամենեւին չի դադարում լինել այդպիսին:

Ավելին, այս դեպքում դեռ պարզ չէ, թե ինչ ասել է նվեր եւ ֆորմալ առումով վաճառք չլինելով, ամենեւին բացառված չէ, որ ոչ ֆորմալ տեսանկյունից գործարքը ունեցել է հենց այդ բնույթը,

այսինքն բացառիկ սրբազան մասունքի կտորը ռուս քաղաքապետի է նվիրվել այդ քաղաքապետից որեւէ ակնկալիքի, կամ այդ քաղաքապետի որեւէ ծառայության դիմաց:

Հետաքրքիր է, ունի՞ ԱԱԾ-ն Մայ Աթոռի «նկուղները» ուսումնասիրելու եւ այնտեղ հատուկ գործողություն անելու իրավասություն:

Որովհետեւ, ըստ էության պատահաբար բացահայտված նվիրատվության դեպքը հուշում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության գործողություններում կարող են լինել այլ այդպիսի օրինակներ էլ,

երբ եկեղեցու պատմական գանձարանի այս կամ այն դրվագը ծառայել է այս կամ այն «աշխարհիկ» խնդիրներ լուծելու համար «նվիրատվությունների» առարկա:

Հայաստանում ներկայում տեղի է ունենում «նկուղների» մաքրման լայն գործընթաց, որն ուղեկցվում է աղմկոտ բացահայտումներով:

Գործընթացն ամբողջական լինելու համար թերեւս արժե, որ այն անցնի նաեւ «հոգեւոր իշխանության» «նկուղներով», հաշվի առնելով մի քանի հանգամանք.

  • այդ իշխանությունը տարիներ շարունակ սերտաճել է Հայաստանում իշխած համակարգի հետ եւ դարձել «վստահության շրջանակի» լիարժեք մասնակից,

  • կատարել իր դերն այդ համակարգի բարոյա-քաղաքական նկարագիրը քողարկելու գործում եւ ըստ այդմ ստացել համակարգային իր քվոտաներն ու արտոնությունները.

  • Հայ Առաքելակայն եկեղեցին ինքնին, որպես կառույց՝ իր պատմական իհարկե ոչ միարժեք, սակայն անխոս հարուստ եւ հսկայական կենսափորձով, իր կառուցվածքով,

  • համաշխարհային տարածվածությամբ, նաեւ քրիստոնյա աշխարհում իր պատմա-քաղաքական ճանաչված,

  • լեգիտիմ դերակատարությամբ չափազանց արժեքավոր եւ կարեւոր կառույց է հայության, ընդհուպ հայկական պետականության համար:

  • Պարզապես անհրաժեշտ է գտնել այդ կառույցի համարժեք տեղը, դերը, գործունեության շրջանակը:

Հայաստանում նոր համակարգ է, նոր իշխանություն, որը փորձում է կառուցել հասարակական-պետական նոր, կոռուպցիայից եւ անօրինականության այլ մեխանիզմներից զերծ հարաբերություն, պսեվդո կամ ցուցանակային պետությունից դառնալ իրական, կենսունակ, քաղաքացիների պետություն:

Այստեղ Հայ Առաքելական եկեղեցին կարող է եւ թերեւս պետք է ունենա իր հանրային դերը:

Այդ դերը խոշոր հաշվով նաեւ անխուսափելի է, եւ հարցն այն է, թե ինչպիսին պետք է լինի այն, որքանով պետք է օգտակար լինի այդ հանրության եւ պետության համար վերափոխումների լայն գործընթացում:

Այդ տեսանկյունից է, որ կարեւոր է, որպեսզի «մաքրվեն» նաեւ ՀԱԵ «նկուղները», եւ ինչպես պետությունն է վերադարձվում քաղաքացիներին, այնպես էլ եկեղեցին վերադարձվի իր հետեւորդներին:http://newstime.am/?p=21299

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z