» » Արսեն Թորոսյանն աշխատանքից կազատի Սերժ Սարգսյանի խնամուն

Արսեն Թորոսյանն աշխատանքից կազատի Սերժ Սարգսյանի խնամուն

12 июль 2018, Четверг
27
0


Hraparak.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով՝ առաջկա օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից կազատի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին:

Քաղաքական որոշումը կայացված է վարչապետ-նախարար մակարդակում։

«Իրավական» հիմնավորումը ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն են,

որոնց նախարարը ձեռնամուխ էր եղել նշանակվելու պահից և ինչի մասին 2 օր առաջ խոսել է ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով խախտումների չափը՝ 1 մլրդ դրամ։

Նոր տնօրենը, ասում են, Թորոսյանի շրջապատից է լինելու, բայց անունը դեռ չեն հայտնում։

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z