» » ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սա կարևոր է իմանալ․․․․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սա կարևոր է իմանալ․․․․

15 июль 2018, Воскресенье
96
0


ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մինչև 16 տարեկան երեխայի անձնագրավորման համար կարող է դիմել նաև ծնողի կողմից լիազորված անձը: Լիազորագիրը պետք է վավերացված լինի նոտարի կողմից»։

Իսկ ավելի վաղ էլ նա գրել էր․

«ԻՐԱԶԵԿՈՒՄ

Մինչև 16 տարեկան երեխայի անձնագրավորման համար կարող է դիմել նաև ծնողի կողմից լիազորված անձը

Ինչպես գիտենք մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացի երեխայի անձնագիր ստանալու համար անձամբ պետք է դիմի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը:

Երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պարտադիր չէ:

Պրակտիկայում շատ են դեպքերը, երբ դիմումատու քաղաքացին գտնվում է օտարերկրյա պետությունում,

դիվանագիտականծառայությունից բավականին հեռու և ավելի հարմար է լիազորված անձի միջոցով դիմել ՀՀ անձնագրային ծառայություն:

Մինչև 16 տարեկան երեխայի անձնագրավորման համար կարող է դիմել նաև ծնողի կողմից լիազորված անձը:

Ծնողի դիմումը պետք է հաստատված լինի նոտարական կարգով և պետք է առկա լինի լիազորագիր, համաձայն որի ով է հանդես գալու անձնագրային ծառայությունում:

Այս երկու փաստաթղթի փոխարեն կարող է լինել մեկը՝ նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որում նշված կլինի դիմող ծնողի և երեխայի տվյալները,

ծնողի կամարտահայտությունը, որ ցանկանում է ստանալ երեխայի համար անձնագիր և այն անձի տվյալները, ով իր փոխարեն ներկայանալու է անձնագրային ծառայություն»։

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z