» » Գիտնականները պարզել են 5300 տարի առաջ ապրած մարդու սննդակարգը. (ՖՈՏՈ)

Գիտնականները պարզել են 5300 տարի առաջ ապրած մարդու սննդակարգը. (ՖՈՏՈ)

16 июль 2018, Понедельник
83
0


1in.am-ը գրում է.

Իտալացի գիտնականները պարզել են, թե ինչ են կերել մարդիկ ավելի քան 5000 տարի առաջ:

Eurac Research կենտրոնի հետազոտողները ուսումնասիրել են Էցի անվանված մարդու 5300 տարեկան մումիայի ստամոքսի պարունակությունը՝ գրում է iz.ru-ն:

Մանրադիտակի օգնությամբ գիտնականները հայտնաբերել են թունավոր բույսի մնացորդներ, այծի միս, եղջերուի միս և հացահատիկ:

Մումիայի ստամոքսի պարունակության գրեթե կեսը կենդանական ճարպից է բաղկացած եղել:

Մասնագետների կարծիքով՝ ճարպի գերակշռող քանակը անհրաժեշտ է եղել էներգիայի ձեռքբերման համար:

Գիտնականների խոսքով՝ Էցիի սնունդընդունման վերջին ժամանակը եղել է մահվանից երկու ժամ առաջ:

Ենթադրվում է, որ նա մահացել է 45 տարեկանում ծեծկռտուքի արդյունքում:

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z