» » Կառավարական առանձնատանն ընդունել եմ Ռոբերտ Աբաջյանի հորը. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

Կառավարական առանձնատանն ընդունել եմ Ռոբերտ Աբաջյանի հորը. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

16 июль 2018, Понедельник
88
0


News.am-ը գրում է.

Հունիսի 30-ին կառավարական առանձնատանն ընդունել եմ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի հորը, զրուցել ենք նաեւ Ռոբերտի մասին։

Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերքելով տեղեկությունները, թե նրանց ընտանիքը վերջերս հեռացել է Հայաստանից։

«Շատ հուզիչ հանդիպում է եղել, դրա մասին ոչ մի տեղեկատվություն չի եղել, քանի որ անձնական հանդիպում է եղել։

Ես հասկացա, որ Ռոբերտի հայրն էլ չի ուզել, որ դրա մասին տեղեկատվություն տրվի այդ պահին։

Ռոբերտի կերպարն ինձ շատ հուզել է։ Նա ինձ համար մեր նոր սերնդի ամենաուժեղ կերպարներից մեկն է ինձ համար։

Ես քառօրյայի օրերին, երբ Արցախ էի մեկնել, նաեւ երբ մարտական հերթապահություն էինք իրականացնում, շատ հետաքրքրվում էինք ապրիլյան պատերազմի հերոսներով։

Կոնկրետ Ռոբերտի ընտանիքը՝ հայրը, մայրը, եղբայրը, ահագին երկար ապրել ու աշխատել են Ռուսաստանում։

Ռոբերտն էլ իրենց հետ է եղել, բայց եկել է Հայաստան ու զորակոչվել բանակ։

Կարծում եմ՝ մեզ բոլորիս պատիվ չի բերում, որ իրենք Հայաստանում չապրեն։

Հայրը պատասխանել է, որ ինքն էլ մտածում է, որ հատկապես հեղափոխությունից հետո Հայաստան տեղափոխվելու մասին»,-ասաց Փաշինյանը։

Նա նաեւ նշեց, որ ճիշտ է, որ նրանք ՌԴ-ում են ապրում, բայց ճիշտ չէ, որ նոր են տեղափոխվել. «Արդեն 10 տարի այնտեղ են ապրում։

Ընդհանրապես, կարծում եմ, որ մեր արցախյան հերոսամարտի, ընդհանրապես հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսները, նրանց ընտանիքները արժանի են առանձնակի վերաբերմունքի։

Ռոբերտի, մյուսների կերպարը պետք է ուղենիշ լինի բոլորիս համար»,-հավելեց Փաշինյանը։

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z