» » Արմեն Աշոտյանը բացեց՝ Ծառուկյանի վերադարձի գաղտնիքը․․․

Արմեն Աշոտյանը բացեց՝ Ծառուկյանի վերադարձի գաղտնիքը․․․

19 июль 2018, Четверг
2 257
0


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Մեդիա կենտրոնում ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ «տանդեմին», ասել էր․

Եթե խոսենք կինոաարտադրության լեզվով, ապա շատ կինոարտադրողներ կան, բայց ամենաորակյալը Հոլվիվուդի եւ Բոլիվուդի արտադրանքն է:

Հոլիվուդի մասին անկասկած գիտեն շատերը, առավել եւս, որ ինչ որ ժամանակ Հոլիվուդը նույնիսկ երազանք էր,

և Լոս Անջելեսի հայտնի բլրի վրա մակագրության ֆոնին լուսանկարները թվում էին այլ մոլորակից արված,

եւ այդպիսի լուսանկար ունեցողները հայաստանյան հանրությունում կարող էին ընկալվել գրեթե Լուսնի վրա ոտք դրածի պես:

Աստիճանաբար Հոլիվուդը դարձավ մատչելի, թե բառի բուն իմաստով, երբ հայաստանցիները ավելի ու ավելի հաճախ սկսեցին ճանապարհորդել ԱՄՆ, թե նաեւ պարզապես ցուցադրվող ֆիլմերի առատության տեսանկյունից:

Բոլիվուդը նոր է մտնում հայկական հանրային կենցաղ եւ գիտակցություն: Հայկական հեռուստաընկերություններում մեծ տարածում են գտնում հնդկական արտադրության սերիալները:

Բոլիվուդն այսպես ասած հնդկական «հոլիվուդն» է, որը ոչ այն է Հոլիվուդի պարոդիան է, ոչ այն է երազանքի հետեւից գնալու հնդկական մղում, կամ սեփական երազանքը ձեւակերպելու ձգտում:

Հայաստանում էլ մեծ հաշվով հայկական երազանքը գտնելու համատարած փորձ է, պարզապես ամեն մեկն ունի իր՝ յուրովի երազանքը:

Օրինակ, այդ իմաստով ԲՀԿ-ն թերեւս ավելի նպատակահարմար կլիներ անվանել Դոլիվուդ, քանի որ Գագիկ Ծառուկյանն օրինակ Հայաստանն ուզում է դարձնել ոչ թե Բոմբեյի նման՝

որի պատվին էլ որոշվել է հնդկական կինոարտադրության «մայրաքաղաքը» կոչել Բոլիվուդ, այլ Դուբայի նման, ինչպես հայտարարել էր իր հայտնի ելույթում:․․․

Այդ պատճառով էլ ավելի համարժեք կլինի Դոլիվուդը:

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z