» » Աբաջյանի տան դռան շեմքին գցել են սպանված ադրբեջանցի գնդապետի ուսադիրը

Աբաջյանի տան դռան շեմքին գցել են սպանված ադրբեջանցի գնդապետի ուսադիրը

19 июль 2018, Четверг
3 082
0


Մեր հատուկ ջակատայինները Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տան դռան շեմքին գցել են սպանված ադրբեջանցի գնդապետի ուսադիրը…

Արցախի նախագահ Բակո Սահակյանը  մայիսի 8-ին  կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու  «Արցախի հերոսի կոչում»  շնորհեց:

Սա բացառիկ պարգևատրում էր, քանի որ առաջին անգամ է, որ նման բարձր պարգևի է արժանանում կրտսեր սերժանտը:

19-ամյա  Ռոբերտ Աբաջյանը քառօրյա պատերազմի ժամանակ համառ կռիվ էր մղել հակառակորդի դեմ, իսկ վերջին նռնակով պայթեցրել ինքն  իրեն ու իրեն շրջապատած ադրբեջանցի հատուկջոկատայիններին:

Այսօր  Blognews.am-ն այցելեց Աբաջյանների  ընտանիքին:

Մանումենտցի Կյաժի (այսպես էին  անվանում Ռոբերտին նրա ընկերներն ու ընտանիքի անդամները) տունը գտնելը  դժվար չէր:  Փողոցը, որտեղ գտնվում էր Ռոբերտենց  տունը, լի էր  մարդկանցով:

Հերոսի ընտանիքին այցի էին եկել  լրագրողներ,  հարազատ մարդիկ, Ռոբերտի ընկերները և պարզապես անծանոթ մարդիկ, ովքեր եկել էին իրենց  խորին շնորհակալությունն ասելու հերոս ծնած և դաստիարակած ծնողներին:

Մեզ դիմավորում է Ռոբերտի հայրիկի ընկերը` պարոն  Դավիթը.

«Եթե Ալիևն ուզում է իր գնդապետի պագոնները տեսնի, պետք է գա ու հասնի Ռոբերտի տան դիմաց,- ասում է նա ու մատնացույց  անում  դռան դիմացի կտորի վրա գցած ուսադիրը,

– սա  սպանված գեներալի ուսադիրներ են, դին հանձնելուց  մեր հետախույզները  պահել են, որ բերեն   այստեղ  դնենք ու հերոսի տուն մտնող  յուրաքանչյուր հայ  քայլի դրա վրայով:

Սա մեր սրտի  հովանքն է»:

Ռոբերտի հայրը որդու մասին խոսքը սկսում է  «Կյաժ ջան, մեզ հերոսի պապա, մամա դարձրեցիր» արտահայտությամբ, ու խոսքի ընթացքում հաճախ կրկնում նույնը:

«Նա գիտեր ուր է գնում ու ինչի համար է ծառայության մեկնում,  գիտակից մարտիկ էր:  Այդ օրը չէ, որ  դարձավ հերոս Ռոբերտ Աբաջյան,  մինչ այդ էլ զինվոր էր, իր հողի ու իր երկրի տերը: Ռոբերտն ու իր հերոս ընկերներն ի չիք դարձրեցին Ալիևի բոլոր պլանները:

Ինքն իրեն չպայթեցրեց, նա պայթեցրեց Ալիևի պլանները: Մեր հերոս տղաներն իրենց կյանքի գնով կանխեցին այդ հանցագործ ոտնձգությունը մեր հողերի հանդեպ ու Մարտակերտի գրավումը:

Հպարտ եմ, որ հերոսի հայր եմ, ամբողջ աշխարհը ճանաչեց իմ որդուն, ու հետագայում պետք է սերունդներ դաստիարակվեն նրա օրինակով: Ինչքան էլ երեխա էր նա, միևնույն ժամանակ իսկական տղամարդ էր:

Ես հնարավորություն ունեի տղայիս բանակից ազատելու, բայց դա տղամարդու արարք չէ: Ծառայությունն է տղայի համար: Իմ որդին ծառայեց, ապրեց շատ կարճ, բայց ապրեց մեզ երկար ապրեցնելու համար:

Ու ես ուզում եմ, որ անգամ այս դեպքերից հետո, ծնողներն հպարտ բանակ ճանապարհեն իրենց որդիներին, ուրախ ճանապարհեն ու սպասեն նրանց վերադարձին»:

Ռոբերտի հետ կռված տղաներն ու նրա հրամանատարները ընտանիքի անդամներին պատմել էին նրանց որդու հերոսական արարքի մասին:

Ռոբերտն հակառակորդի դեմ խիզախորեն կռիվ էր մղել մինչև վերջ:

Մարտի սկզբից նա հասցրել էր հրամանատարներին տեղեկացնել հարձակման մասին,  ընթացքում կարողացել էր մարտադաշտից խրամատ տեղափոխել իր վիրավոր ընկերոջը,

ապա վերադառնալ, շարունակել կռիվը և  ունեցած վերջին նռնակով կյանքից զրկել իրեն ու իր հետ մի քանի ադրբեջանցի հատուկջոկատայինների:

Ռոբերտի վերջին խոսքերն են եղել. «Մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն, ես նրա մերը»․․․

Շարունակությունը և լուսանկարները՝ այստեղ

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z