» » «Կյանքի խոսքը», պոռնոինդուստրիան և Անժելա Սարգսյանը․․․

«Կյանքի խոսքը», պոռնոինդուստրիան և Անժելա Սարգսյանը․․․

19 июль 2018, Четверг
872
0


Newsboks.am-ը գրում է․

Դերասանուհի Անժելա Սարգսյանի մասին կարծես շատերն էին մոռացել, դերասանուհին էլ անցել էր իր ամենօրյա առօրյային և թատրոնում աշխատանքին:

Սակայն վերջին օրերին համացանցում նորից հայտնվել են դերասանուհու ինտիմ լուսանկարները,

որոնք վկայում են այն մասին, որ ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, շահագրգռված է, որպեսզի Անժելա Սարգսյանի անունը միշտ շրջանառվի, դերասանուհու լուսանկարները զբաղեցնեն շատերին:

Հիշենք, թե երբ ի հայտ եկան Անժելայի լուսանկարները, երբ նրա «տղամարդը» հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում:

Դա այն ժամանակ էր, երբ «Կյանքի խոսք» եկեղեցու դեմ հարձակումներ էին սկսվել, երբ բացահայտվում էին այդ եկեղեցու կապերը իշխանության որոշ շրջանակների հետ, երբ ակնհայտվել էր, որ հայաստանյան շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ սերտորեն կապված են այդ եկեղեցուն:

Ուրեմն, այդ ժամանակ աղմուկ էր անհրաժեշտ, որպեսզի մոռացվեր անգամ Անժելայի՝ այդ եկեղեցու նվիրյալ լինելու հանգամանքը և ամեն ինչ կենտրոնանար պոռնո սկանդալի շուրջ:

Արդյունքում, Կարեն Ասրյանը հայտնվեց բանտում, իսկ Անժելան էլ «անվնաս» դուրս եկավ այս պատմության միջից:

Դժվար չէր ենթադրել, որ այդ պատմության թիկունքին կանգնած էր հենց «Կյանքի խոսքը», որը ցանկանում էր Կարեն Ասրյանին զոհելով՝ բարձրացված աղմուկի տակ, լուծել ինչ-ինչ հարցեր:

Դա նաև քարոզչական հնարք էր, որովհետև թե՛ Անժելա Սարգսյանը, թե՛ մեր որոշ «աստղեր» հանդես եկան հայտարարություններով, խոսեցին եկեղեցու «բարերար» ազդեցության մասին, քարոզեցին կրոնական հանդուժողություն և այլն:

Այսինքն, Անժելայի հետ կապված պատմությունը օգտագործվեց քարոզչական նպատակներով, իսկ «Կյանքի խոսքն» էլ առավել ազատ ու անկաշկանդ դարձրեց իր գործունեությունը․․․

Եվ հիմա նորից «եթերում» Անժելա Սարգսյանն է` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z