» » Փաշինյանը բացահայտում է ահռելի գումարների նոր աղբյուրներ

Փաշինյանը բացահայտում է ահռելի գումարների նոր աղբյուրներ

20 июль 2018, Пятница
909
0


1in.am-ը գրում է․

«Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային iծրագրեր, որոնք չեն իրագործվում,

նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ կիսատ են մնացել ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով:

Այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում. այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,- կառավարության նիստի մեկնարկին ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նախարարներին հանձնարարել է իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ:

«Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ»,

– ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը չի մասնավորեցրել, թե ինչ վարկային ծրագրերի մասին է խոսքը, նրա ներկայացրածից կարելի է ենթադրել,

որ նկատի են առնվում ստացված, բայց չիրականացված վարկային միջոցները, որոնցով նախատեսված ծրագրերը չեն իրագործվել ոչ ՀՀ կառավարության մեղքով։ Փաշինյանը չի խոսել, սակայն, այն ծրագրերի մասին, որոնք․․․

Շարունակությունը՝ այստեղ

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z