» » Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժեց Արմեն Սարգսյանին․ Ինչ է կատարվել

Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժեց Արմեն Սարգսյանին․ Ինչ է կատարվել

20 июль 2018, Пятница
2 470
0


Lragir.am-ը գրում է․

Հայաստանում գերվարչապետության ինստիտուտը պետք է չեզոքացվի, սակայն միեւնույն ժամանակ լիազորությունները պետք է հավասարակշռվեն ոչ թե վարչապետի եւ նախագահի, այլ վարչապետի եւ խորհրդարանի միջեւ, որովհետեւ դա է պահանջում խորհրդարանական կառավարման տրամաբանությունը:

Նիկոլ  Փաշինյանն այդ իմաստով բերել է Գերմանիայի օրինակը, թեեւ օրինակները իհարկե կարող են շատ լինել: Փաշինյանը հայտարարում է, որ պետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար:

Դժվար է անշուշտ վիճարկել այդ հանգամանքը: Խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահի պաշտոնը կամ չպետք է լինի, կամ այն չի կարող լինել ավելին, քան խորհրդանշական-արարողակարգային ինստիտուտ:

Անկասկած է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դիտարկվելու է արդեն իսկ բազմաթիվ գնահատականների ու մեկնաբանությունների արժանացած վարչապետ Փաշինյան-նախագահ Սարգսյան ինտրիգի հարթության վրա:

Մյուս կողմից, սակայն, ինտրիգից վեր այստեղ քաղաքական տրամաբանությունն է եւ գործնականում անխուսափելի տրամաբանությունը, որի առաջ վաղ թե ուշ պետք է կանգներ Արմեն Սարգսյանը թավշյա հեղափոխությունից հետո:

Ընտրվելով նախագահ, կամ ներկայացված լինելով իբրեւ թեկնածու, Արմեն Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ չունենալով վարչական իշխանություն, ինքը կարող է իր դերը իրացնել խոսքի իշխանության միջոցով:

Արմեն Սարգսյանը լիովին իրավացի էր, առավել եւս, որ գործնականում հենց խոսքի իշխանությունն է, որ ամենից ամուրն ու հեռանկարայինն է:

Միեւնույն ժամանակ, այդ բանաձեւը աշխատող էր Սերժ Սարգսյանի կառավարման համակարգում, որը չուներ հանրային լեգիտիմություն եւ ուներ «փոխարինող»բաղադրիչների կարիք, եւ այդ կարգավիճակում Սարգսյանը դիտարկել էր նաեւ Արմեն Սարգսյանին:

Այդ իրավիճակը Արմեն Սարգսյանին չէր ընձեռում սահմանադրական իշխանություն, բայց տալիս էր խաղի բավական մեծ հնարավորություն, այն էլ հանրայնորեն լեգիտիմ խաղի:

Թավշյա հեղափոխությունից հետո սակայն իրավիճակը փոխվում է արմատապես:

Ընդ որում, Արմեն Սարգսյանը ինքն էլ հրաշալի պատկերացնում է խնդիրը, ինչի վկայությունն օրերս երիտասարդական մի հավաքում նրա խոսքն էր այն մասին, որ պլանավորում էր նախագահություն յոթ տարվա համար, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց յոթ օր անց:

Հանրային մեծ լեգիտիմություն ունեցող վարչապետի եւ քաղաքական իշխող ուժի պայմաններում Արմեն Սարգսյանը կորցնում է խոսքի իշխանության խաղաքարտը:

Նախ, նրա համար իհարկե բավական խնդրահարույց կլինի այդ առումով ուղիղ մրցակցել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հռետորական խարիզման հաշվի առնելով, միեւնույն ժամանակ վերանում է ինքնին իմաստը, որ կար Սերժ Սարգսյանի համակարգի պայմաններում:

Արմեն Սարգսյանը կանգնում է ընտրության առաջ, որտեղ ամեն ինչ կախված է իհարկե նրա հավակնությունից:

Նա կարող է շարունակել իր նախագահությունը, միաժամանակ իր մտքերով, գաղափարներով, նաեւ միջազգային հարուստ կապերով ու մարդկային եւ աշխատանքային հարաբերությունների մեծ պաշարով օգտակար լինել նոր իշխանությանը, որն անշուշտ ունի դրա կարիքը․․․

Այստեղ սակայն կա երկու հարց՝ նոր իշխանությունը կվստահի՞ Արմեն Սարգսյանին, և երկրորդ․․․

Շարունակությունը՝ այստեղ

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z