» » Փաշինյանը հասկացրեց Պուտինին, որ իր հետ խաղ անել պետք չէ

Փաշինյանը հասկացրեց Պուտինին, որ իր հետ խաղ անել պետք չէ

21 июль 2018, Суббота
2 433
0


Բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում։

«Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, և ես չեմ կարող հավատալ,

որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար։ Ես չեմ կարող դրան հավատալ։

Էլի եմ ասում, ես համոզված եմ և կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետևաբար, ես չեմ կարող հավատալ,

որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,- ասել է Փաշինյանը։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանն արժևորում է Ռուսաստանի տարածաշրջանային դերակատարությունը՝ նրան հիմնական դերակատարություն վերապահելով Արցախյան հակամարտության մենեջմենթի գործում։

Այդ դիրքորոշումն օբյեկտիվորեն բխում է ռեալ պոլիտիկից և, ըստ էության, վիճարկման ենթակա չէ՝ անկախ այն հանգամանքից, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ վերաբերմունք ունի Մոսկվայի քաղաքականության հանդեպ։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա շեշտադրումը միանգամայն այլ ենթատեքստ ունի՝ հատկապես աշխարհաքաղաքական ներկա համատեքստում,

երբ Ադրբեջանը հետևողականորեն նախապատրաստվում է նոր պատերազմի, իսկ ռուսաստանյան ԶԼՄ-ներն ու փորձագիտական սեգմենտը,

ոչ առանց Կրեմլի գիտության, լայնածավալ կամպանիա են սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանության վերնախավում անվստահություն կա Հայաստանի նոր կառավարության հանդեպ, ինչն ավելի է խորացել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունից հետո։

Ռուսական քարոզչության ենթատեքստում մոտավորապես այն թեզն է, որ պետք է պատժել «անհնազանդ» Հայաստանին, բացահայտ խոսվում է, այսպես կոչված, ուկրաինական սցենարի մասին։

Մեր պարագայում «ուկրաինական սցենարը» ենթադրում է, որ Ադրբեջանը պատերազմ պետք է սանձազերծի Հայաստանի դեմ՝ Ռուսաստանի հրահրմամբ։

Այս առիթով Վոսկան Սարգսյանը գրել էր․․․

Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը՝

որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ, իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկումը թույլ չտալու համար․․․

Ես չեմ կարող դրան հավատալ»:

Ինչո՞ւ չես կարող հավատալ, չէ որ 2016թ. ապրիլին Ռուսաստանի հանցավոր համաձայնությամբ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակումը:

Ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը այդ խոսքերով Պուտինին մեսիջ է հղել, որ ձեզ Հայաստանի դաշնակցի պես պահեք:

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z