» » Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանը քիչ առաջ հայտարարություն է տարածել

Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանը քիչ առաջ հայտարարություն է տարածել

22 июль 2018, Воскресенье
54
0


ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ վատ է: Այս մասին NEWS.am-ին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:

««Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու կարիք չենք տեսնում, որովհետև բժշկական օգնություն ստանում է»,- ասաց պաշտպանը:

Հարցին՝ փորձաքննություն նշանակվել է պարզելու համար, թե արդյոք այդ հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, թե ոչ, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց.

«Շատ հեղինակավոր բժշկի եզրակացություն կա, որն ավելի բարձր է, քան այդ հանձնաժողովը:

Իսկ այդ հանձնաժողովի դառը փորձը մենք ունենք, երբ «Հաց բերողը», հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահացան: Դա մի հանձնաժողով է, որտեղ մարդն իր համար արժեք չէ:

Պետական լիազոր մարմիններում ռեֆորմատիվ փոփոխություններ պետք է արվեն, որ այդ հարթության վրա անձը կարողանա որոշում կայացնելիս իր վրա վերցնի այդ ռիսկայինը:

Փորձաքննություն նշանակելու միջնորդություն չենք ներկայացնելու, քանի որ իմ կարծիքով, այդ հանձնաժողովի եզրակացությունը չի կարող լինել իրավաչափ և հեղինակային՝ հաշվի առնելով նախկին օրինակները, որոնք նշեցի ես»:

Մեր մյուս հարցին՝ Մանվել Գրիգորյանն առերեսվել է պաշտոնատար անձանց հետ, պաշտպանը բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z