» » Նիկոլ Փաշինյանը նշել է Հայաստանում ռուսական բազայի մնալու գինը

Նիկոլ Փաշինյանը նշել է Հայաստանում ռուսական բազայի մնալու գինը

22 июль 2018, Воскресенье
45
0


Lragir.am-ը գրում է.

Հուլիսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւոր հայտարարություն է արել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության համար Ռուսաստանի պատասխանատվության վերաբերյալ:

«ՌԴ-ն որպես գերտերություն ունի հնարավորություն թույլ չտալ պատերազմի վերսկսումը մեր ռեգիոնում:

Եվ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում պատերազմի վերսկսումը թույլ չտալու համար:

Ես չեմ հավատում դրան: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ կամ չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար», հայտարարել է Փաշինյանը:

Դրանից երկու օր առաջ Գյումրիի ռուսական բազայի զինվորականները Շիրակի Փանիկ գյուղում անկանոն կրակահերթ են բացել՝ նշելով, որ զորավարժություն են անում:

Այսպիսի դեպքեր նախկինում էլ են եղել, ռուսական բազան Գյումրիի շրջակայքի բնակիչների համար իսկական փորձություն է դարձել:

Ավելի վաղ Շիրակի մարզի Փանիկ համայնքի ղեկավարը դիմել էր Ռուսաստանի դեսպանին՝ պահանջելով վերանորոգել բազայի տանկերի ու զրահատեխնիկայի պատճառով վնասված ճանապարհները:

Փանիկի միջադեպը Հայաստանում ռուսական բազայի դերի վերաիմաստավորման եւ դրա տեղակայման պայմանների վերանայման կոչերի առիթ է դարձել:

Հայտնի է, որ Ռուսաստանը չի վճարում բազայի համար, ավելին, Հայաստանի կառավարությունը փոխհատուցում է բազայի կոմունալ ծախսերն ու վճարում Ռուսական երկաթուղիներին բազայի բեռների փոխադրման համար:

Հայաստանի նախորդ իշխանությունները ի՞նչ են ստացել ռուսական բազային այսքան արտոնություններ տալու դիմաց:

Փորձագետները նշում են, որ ստացել են Մոսկվայի լոյալությունը եւ իշխանությունը պահելու թույլտվությունը:

Հայաստանի գործող իշխանությունը չունի դրա կարիքը: Մոսկվան ինչ-որ կերպ պետք է բացատրի Հայաստանում իր բազայի գոյությունը:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Բորդյուժան, օրինակ, ասում էր, որ բազան ուղղված չէ Թուրքիայի դեմ:

Բազմիցս հայտարարվել է նաև, որ բազան չի մասնակցի պատերազմին, եթե Ադրբեջանը նորից արկածախնդրության դիմի:

Այդ դեպքում ո՞րն է բազան պահելու իմաստը, եթե այն ուղղված չէ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ:

Ումի՞ց է բազան «պաշտպանելու» Հայաստանը, բարեկամ Իրանից ու Վրաստանի՞ց: Իսկ դա նշանակում է, որ բազան Ռուսաստանին է պետք, այլ ոչ թե Հայաստանին:

Նիկոլ Փաշինյանը փաստացի հնչեցրել է գինը՝ Ռուսաստանը պետք է խաղաղության ու անվտանգության երաշխիքներ տա ու թույլ չտա պատերազմի վերսկսում:

Միայն այդ երաշխիքները կարող են արդարացնել ռուսական բազայի գոյությունը:

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z