» » Ողջ իրականությունը. ինչո՞ւ են Սանասարյանին հեռացնելու պաշտոնից

Ողջ իրականությունը. ինչո՞ւ են Սանասարյանին հեռացնելու պաշտոնից

24 июль 2018, Вторник
874
0


Այս օրերին տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ նախատեսված է պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հրաժարականը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է քաղաքական կուրսի փոփոխությունից հետո։

NEWSPRESS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչով է պայմանավորված Սանասարյանի հրաժարականի մասին ինֆորմացիաների տարածումը։

Բանն այն է, որ միայն տեսական գիտելիքների տիրապետող մարդը չի կարող միանգամից անցնել բարձր պաշտոնի և չունենալ մանր խնդիրներ։

Նմանօրինակ մանր խնդիր էլ Սանասարյանի և իր տեղակալ Հայկ Սարգսյանի միջև է առաջացել։

Սրվել են պետի և տեղակալի հարաբերությունները, իսկ այս հարցին պետը չի կարողանում կտրուկ լուծում տալ, քանի որ իր տեղակալն ավելի ամուր կապի մեջ է վարչապետի հետ։

Եթե հիշում եք՝ Հայկ Սարգսյանը դեռևս Նիկոլ Փաշինյանի պատգամավորական ընտրությունների ժամանակվանից էր նրա հետևում կանգնած, իսկ հեղափոխական շրջանում կես մետր հեռու չէր գնում Փաշինյանի թիկունքից։

Խոսվում է այն մասին, որ նրա նշանակումն այդ պաշտոնին հենց Սանասարյանին վերահսկողության տակ պահելու համար էր։

Սարգսյանի և Սանասարյանի վատ հարաբերությունների մասին տեղեկությունը հասել է Փաշինյանին, ինչը, բնականաբար, Փաշինյանը ներել չի կարող։

Եղել է խոսակցություն այն մասին, որ Սանասարյանի ղեկավարած կառույցը բառի բուն իմաստով պարապուրդի է մատնված, նա զբաղված է միայն ստատուսներ շաղ տալով ֆեյսբուքյան տիրույթում և դա այն դեպքում,

որ ունենալով հզոր լծակներ և կանաչ լույս բոլոր կառույցներ մտնելու՝ ոչ մի նախաձեռնություն չի ցուցաբերել, էլ ո՞ւր մնաց որևէ բացահայտում։

Նիկոլ Փաշինյանը, համադրելով այս ամենը, Սանասարյանին տվել է մեկ շաբաթ ժամանակ. որոշի՝ կա՛մ-կա՛մ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z